Հարկային և հաշվապահական խորհրդատվություն
Յուրաքանչյուր հաջողակ կազմակերպության, թե՛ նորաստեղծ թե՛ փորձառու, հիմքում ընկած են որակյալ և ճշգրիտ հարկային և հաշվապահական գործառույթներ: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է համագործակցել հուսալի և վստահված մասնագետների հետ, ովքեր ոչ միայն որակյալ կկատարեն իրենց աշխատանքը, այլև նախապես կտեսնեն և կպատրաստվեն անխուսափելի խնդիրներին, և կգտնեն ամենաշահավետ լուծումները:
HA Accounting-ը առաջարկում է Ձեզ անվճար խորհրդատվություն, որպեսզի ստանաք Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները և վստահորեն կարողանաք կատարել ճիշտ ընտրություն: Այս ծառայությունը իր մեջ ներառում է՝
- Հաշվապահական խորհրդատվություն
1. Ընկերության ստեղծման կազմակերպաիրավական ձևի խորհրդատվություն, ըստ գործունեության հարկատեսակի ընտրության
2. Արտահանման/ներմուծման փաստաթղթավորման և մաքսային ընթացակարգերի հետ կապված խորհրդատվություն
- Հարկային խորհրդատվություն
1. Գործունեության տեսակից կախված հարկային պարտավորությունների պլանավորում
2. Հարկային խորհրդատվություն ստուգումների ընթացքում
- Ֆինանսական խորհրդատվություն
Բանկային համակարգում գործարքների և վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ կապված խորհրդատվություն
- Ներդրումային խորհրդատվություն
- Իրավաբանական խորհրդատվություն
ՀՀ ՊԵԿ և Վարչական ակտերի վերլուծություն և դրանց բողոքարկման հետ կապված հնարավոր տարբերակների մշակում
- Բիզնես և գործարար խորհրդատվություն