Հարկային հաշվետվությունների կազմում
Հարկային հաշվետվությունների կազմում
Խուսափեք Ձեր բիզնեսի անելանելի իրավիճակում հայտնվելուց՝ անզգույշ հարկային համապատասխանության սխալների պատճառով: HA Accounting-ում մենք տրամադրում ենք որակյալ հարկային և հաշվապահական ծառայություններ, որոնք կօգնեն Ձեզ հաղթահարել այս գործառույթների մարտահրավերները:
Համատեղելով մեր գիտելիքներն ու փորձը՝ մենք կհեշտացնենք ժամանակատար և շփոթեցնող հարկային խնդիրների լուծումը:Համագործակցելով HA Accounting-ի հետ կարող եք այլևս չմտահոգվել և չանհանգստանալ հարկային դաշտում խնդիրների հետ կապված: Այս ծառայությունը իր մեջ ներառում է՝
- Ընթացիկ ամսվա/եռամսյակի հարկային հաշվետվությունների կազմում և ներկայացում
- ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների էլեկտրոնային համակարգով հարկային հաշվետվությունների կազմում և ներկայացում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի
- ԵԱՏՄ անդամ և երրորդ երկրների ապրանքների արտահանման/ներմուծման փաստաթղթավորում
- ԵԱՏՄ անդամ երկրների հայտարարությունների և հայտարարագրերի կազմում և ներկայացում
- ԵԱՏՄ անդամ երկրներից արտահանման/ներմուծման վիճակագրական հաշվետվությունների կազմում և ներկայացում
- Տարեկան բոլոր հաշվետվությունների կազմում և ներկայացում
- ՀՀ հարկային օրենսգրքով գործող բոլոր հարկային հաշվետվությունների կազմում և ներկայացում