Small banner 2 (zoom out 2x)

Հաճախ տրվող հարցեր

Հաճախ տրվող հարցեր

Հաշվապահությունը առանցքային դեր է խաղում ցանկացած բիզնեսի հաջող գործունեության մեջ:

Բիզնեսի աշխարհում չկա երկու դեպք, որոնք լիովին նման են: Անկախ նրանից՝ դուք փոքր բիզնես եք, ստարտափ կամ մեծ կազմակերպություն, Դուք ունեք յուրահատուկ կարիքներ և նպատակներ:

HA Accounting-ի փորձառու մասնագետների թիմը պարզապես ստանդարտ լուծումներ չի տալիս: Մենք ստեղծում ենք ռազմավարություններ, որոնք համապատասխանում են Ձեր ոլորտին, բիզնես մոդելին և երկարաժամկետ նպատակներին: Մեր նպատակն է հաշվապահությունը դարձնել Ձեզ համար թափանցիկ, արդյունավետ և առանց սթրեսի:

  1. Բիզնես սկսելուց առաջ կարևոր է հասկանալ, արդյոք դրա պահանջարկը կա։ Ուսումնասիրեք մրցակիցներին, գնահատեք բոլոր հնարավորություններն ու ռիսկերը: 
  2. Մշակեք բիզնես-պլան: Բիզնես-պլանը փաստաթուղթ է, որը նկարագրում է ձեր նպատակները, ռազմավարությունը և ֆինանսական մոդելը:
  3. Գրանցեք ձեր բիզնեսը: Անկախ բիզնեսի տեսակից, դուք պետք է գրանցեք այն պետական ռեգիստրում: 
  4. Ստեղծեք պրոֆեսիոնալ և մոտիվացված թիմ:
  5. Աշխատեք փորձառու Ֆինանսական մասնագետների հետ, ովքեր կօգնեն օպտիմիզացնել Ձեր ծախսերը և խուսափել ռիսկերից:

Բիզնեսի ձև ընտրելիս կարևոր է հաշվի առնել բազմաթիվ գործոններ, ինչպիսիք են բիզնեսի չափը, աշխատողների թիվը, գործունեության ոլորտը և նախատեսված եկամուտը: 

Ա/Ձ-ի գրանցումը շատ ավելի հեշտ է, պահանջում է նվազագույն հաշվետվություն և հաշվառում, հաշվից գումար հանելը հեշտ է, խախտումների դեպքում տուգանքները ավելի ցածր են: Սակայն անհատ ձեռներեցը սնանկության դեպքում վտանգի է ենթարկում իր ողջ ունեցվածքը։

ՍՊԸ-ի գրանցումն ավելի դժվար է, պահանջում է լիարժեք հաշվապահական և հարկային հաշվառում, ավելի դժվար է հաշվից գումար հանելը, ավելի դժվար է բացել և փակել կազմակերպությունը: Միևնույն ժամանակ ՍՊԸ-ի դեպքում խոշոր հաճախորդների վստահությունն ավելի մեծ է: ՍՊԸ-ի ռիսկ է հանդիսանում միայն կանոնադրական կապիտալի չափը:

Հարցին, թե որն է ավելի լավ՝ Ա/Ձ, թե՞ ՍՊԸ, չկա մեկ պատասխան: Յուրաքանչյուր տարբերակ ունի իր առավելություններն ու թերությունները, որոնք պետք է ուշադիր դիտարկել նախքան որոշում կայացնելը: Ի վերջո, բիզնես վարելու ձևի ընտրությունը կախված է յուրաքանչյուր բիզնեսի անհատական խնդիրներից։

Եթե վստահ չեք, թե բիզնեսի որ ձևն է Ձեզ համար ճիշտ, դիմեք մեր փորձառու մասնագետներին: Մենք կօգնենք Ձեզ գնահատել բոլոր գործոնները և ճիշտ որոշում կայացնել։

Նոր կազմակերպության դեպքում՝

  • Պետական ռեգիստրի վկայական, կանոնադրություն և տնօրենի անձնագիր

ԱՁ-ի դեպքում՝

  • Պետական ռեգիստրի վկայական և տնօրենի անձնագիր

Գործունեություն ունեցող բիզնեսի դեպքում՝

  • Վերջին 3 տարիների առկա բոլոր փաստաթղթերը

ՀՀ-ում գործում են հետևյալ հարկման կարգերը`

  • Ընդհանուր հարկման կարգ, որի դեպքում հարկ վճարողները ընդհանուր կարգով հաշվարկում և վճարում են իրենց հարկերը՝ ավելացված արժեքի հարկը և (կամ) շահութահարկը:
  • Հարկման հատուկ համակարգեր՝
    • Շրջանառության հարկ, որի դեպքում հարկ վճարողները իրենց իրականացրած գործունեության արդյունքում հաշվարկում և վճարում են շրջանառության հարկ, որ փոխարինում է.

      ա) Առևտրային կազմակերպությունների համար՝ ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին,
      բ) Անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար՝ ԱԱՀ-ին:

  • Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ, որի դեպքում հարկ վճարողը, իրականացնելով օրենքով սահմանված համապատասխան գործունեություն, ազատվում է ձեռնարկատիրությանն առնչվող բոլոր տեսակի պետական հարկերից: 

Սովորաբար հարկման հատուկ համակարգերի դեպքում հարկերի հաշվարկումը և վճարումը ավելի պարզ է:

Հայաստանի Հանրապետությունում գործատուն պարտավոր է վճարել հետևյալ հարկերը աշխատողների համար՝

  • Եկամտային հարկ 20%

  • Սոցիալական վճար 5%

  • Դրոշմանիշային վճար` կախված աշխատավարձի չափից հավաստագրի առկայության դեպքում, վճարվում է 10% եկամտահարկ 20%-ի

  • ՏՏ կազմակերպությունները՝ հավաստագրի առկայության դեպքում, վճարվում է 10% եկամտահարկ 20%-ի փոխարեն

Եթե ունեք այլ հարցեր կամ լրացուցիչ տեղեկությունների կարիք, ԴԻՄԵ՛Ք մեր մասնագետներին հենց այսօր:

Կապ մեզ հետ